Յուրահատուկ Միջոցառումների Վայր
Հաճելի ժամանցի առաջին գրավականը միջոցառման համար ճիշտ վայրի ընտրությունն է: Եթե դուք փնտրում եք ընտանեկան կամ գործնական հանդիսությունների անկրկնելի վայր, ուրեմն մեզ մոտ դուք ճիշտ հասցեում եք:
« Միմինո » նավն ապահովում է ձեր հաճելի ժամանցն իր տախտակամածի վրա: Մինչ դուք հարմարավետ կվայելեք ձեր հյուրերի ընկերակցությունը “Leie” գետի վրա, միևնույն ժամանակ կօգտվեք մի շարք առավելություններից . ջրի խաղաղ ելևէջները կապահովեն բնական թերապիա , անընդհատ փոփոխվող բնապատկերները կհանդիսանան ձեր միջոցառման յուրօրինակ դեկորացիան, Արևմտյան Ֆլանդրիայի մի շարք քաղաքները ձեզ համար բացահայտելու անկրկնելի հնարավորություն կունենաք:
